Մոսկվայում մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն Պուտինի
https://parstoday.ir/hy/news/world-i165108-Մոսկվայում_մարդիկ_փողոց_են_դուրս_եկել_ի_պաշտպանություն_Պուտինի
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին ԱՄՆ-ի հայտարարությունից հետո Մոսկվայում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2022 13:00 Asia/Tehran

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին ԱՄՆ-ի հայտարարությունից հետո Մոսկվայում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության։

Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի  հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագրեր։ Նոր պայմանագրերով Մոսկվան ապահովելու է ռուսալեզու երկու հանրապետությունների անվտանգությունը։

Պուտինի այդ որոշումից հետո, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում տեղեկացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: