Մոսկվայում մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն Պուտինի
Փետրվար 23, 2022 13:00 Asia/Tehran
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին ԱՄՆ-ի հայտարարությունից հետո Մոսկվայում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարության։
Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագրեր։ Նոր պայմանագրերով Մոսկվան ապահովելու է ռուսալեզու երկու հանրապետությունների անվտանգությունը։
Պուտինի այդ որոշումից հետո, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում տեղեկացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: