Լոնդոնում ստեղծվում է Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն
https://parstoday.ir/hy/news/world-i16516-Լոնդոնում_ստեղծվում_է_Միջազգային_հակակոռուպցիոն_կենտրոն
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կստեղծվի Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն, հայտնում է ТАСС գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2016 08:56 Asia/Tehran
  • Լոնդոնում ստեղծվում է Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կստեղծվի Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն, հայտնում է ТАСС գործակալությունը:

Միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի խնդիրն է լինելու ուսումնասիրել և հետաքննել աշխարհի պետությունների կոռումպացված պաշտոնյաների գործունեությունը և հետագայում վերադարձնել նրանց կողմից յուրացված միջոցները:

Նման կենտրոնի ստեղծմանն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ինտերպոլը: Այդ կենտրոնի բացման համաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել 40 երկրի ներկայացուցիչներ:

Նշվում է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները քննարկելու են կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ակտիվացման ուղիները, ինչպես նաև տարբեր երկրներում թալանված միջոցները հետ վերադարձնելու հնարավորությունները, պետական գնումների և ֆինանսական գործարքների թափանցիկության խնդիրները:

araratnews.am

12/5/2016