Ջորջ Ֆլոյդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք ոստիկանի
https://parstoday.ir/hy/news/world-i165226-Ջորջ_Ֆլոյդի_սպանության_գործով_մեղադրանք_է_առաջադրվել_երեք_ոստիկանի
ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների կոլեգիան որոշում է կայացրել, որ երեք ոստիկաններ մասնակցել են Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությանը, քանի որ որևէ աջակցություն չեն ցուցաբերել վերջինիս: Սա կարող է ազդել ոստիկանների պատժի խստության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2022 06:49 Asia/Tehran

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների կոլեգիան որոշում է կայացրել, որ երեք ոստիկաններ մասնակցել են Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությանը, քանի որ որևէ աջակցություն չեն ցուցաբերել վերջինիս: Սա կարող է ազդել ոստիկանների պատժի խստության վրա:

Ոստիկանները մեղադրվում են Ֆլոյդին որևէ բժշկական հաստատություն չտեղափոխելու և բժշկական ծառայություն ստանալու նրա իրավունքը ոտնահարելու մեջ:

Ոստիկաններ  Տաոն, Կուենգը և Լինն ազատ են արձակվել գրավի դիմաց:

Ջորջ Ֆլոյդի ընտանիքը, քննադատել է դատարանի որոշումը, հայտարարելով, որ այն անարդար է: Ֆլոյդի եղբայրը՝ Ֆիլոնիզ Ֆլոյդն ասել է. «Դատավորը կարող էր ավելի խիստ լինել  մեղավորների նկատմամբ»:

46-ամյա Ֆլոյդը սպանվեց  2020 թվականի մայիսի 25-ին՝ ոստիկանի կողմից, որը ծնկով սեղմել էր երիտասարդի կոկորդը, մինչ վերջինս գոռում էր «Ես չեմ կարող շնչել»: