Ռուսաստանը վետո է դրել ԱԽ բանաձևի վրա
Փետրվար 26, 2022 07:26 Asia/Tehran
Ռուսաստանը վետո է դրել Ուկրաինայում ռազմական գործողությունները դատապարտող՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի վրա:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, սա Ուկրիանայի հարցով ԱԽ երկրորդ նիստն է այս ամսվա ընթացքում:
ԱԽ15 մշտական և ոչ մշտական անդամներից 11-ը կողմ են քվեարկել բանաձևին, Ռուսաստանը՝ դեմ, Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն՝ ձեռնպահ:
Բանաձևը չի ընդունվել ԱԽ մշտական անդամ Ռուսաստանի վետոյի պատճառով:
Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների երկրորդ օրը Կիևում հնչել են պայթյուններ և միացել են անվտանգության ազդանշանները: Ուկրաինական բանակը հայտարարել է, որ եկրի արևմուտքում դիմակայում է ռուսական ուժերին, որոնք ցանկանում են մտնել քաղաք:
Հակասական լուրեր են շրջանառվում Կիևի անկման մասին:
Պիտակ