ԱՄՆ Կոնգրեսը ծրագրում է Ռուսաստանին հեռացնել Անվտանգության խորհրդից
ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ներկայացրել՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հեռացնելու վերաբերյալ:
Բանաձևում նշվում է, որ Մոսկվայի աջակցությունը Դոնեցկի և Լուգանսկի անկախությանը, լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար և հակասում է այդ երկրի՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամի դերին:
Օրինագիծը ներկայացրել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Կլաուդիա Թոնին։
Կոնգրեսականի գարսենյակի ղեկավար Նիք Ստյուարտը հայտարարել է. «ԱԽ-ից Ռուսաստանին հեռացնելը երկարաժամկետ ծրագիր է, սակայն դրա միջոոցով հնարավոր է մեծ ճնում գործադրել Մոսկվայի վրա»:
Նա հավելել է, որ այս առաջարկի նպատակը Ռուսաստանին ուղերձ հղելն է:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո, ԱՄՆ-ն ու եվրոպական երեկրները պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ: