Մամուլի տեսություն 12-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i16540-Մամուլի_տեսություն_12_05_2016
Թուրքիան շարունակում է սպառազինական, քաղաքական ու ֆինանսական հովանավորություն ցուցաբերել ահաբեկչական խմբերին: Նա մեծ դեր է ունեցել Սիրիայի Խան Թումանի վրա «Ալ Նուսրա ճակատ»-ի իրականացրած հարձակման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2016 11:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-05-2016

Թուրքիան շարունակում է սպառազինական, քաղաքական ու ֆինանսական հովանավորություն ցուցաբերել ահաբեկչական խմբերին: Նա մեծ դեր է ունեցել Սիրիայի Խան Թումանի վրա «Ալ Նուսրա ճակատ»-ի իրականացրած հարձակման գործում:

Ռեսալաթ

Թուրքիայի մարդասիրական ժեստը ահաբեկչության վտանգի վերաբերյալ

Թուրքիան մարդասիրական ժեստ կիրառելով ահաբեկչության վտանգի կապակցությամբ նախազգուշացրել է միջազգային համակարգին:

Թեհրանում լույս տեսնող Ռեսալաթ թերթն իր այսօրվա համարում գրել է.«Թուրքիան ԻԼԻՊ և «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորումների գլխավոր հովանավորն է և հանդիսանում է Սիրիայի հազարավոր քաղաքացիների սպանության գլխավոր պատճառը: Նա ահաբեկչական խմբավորումների միջոցով փորձում է մարդասիրական ժեստ կիրառելով նախազգուշացնել ահաբեկչության վտանգի կապակցությամբ:

«Թուրքիան այն դեպքում է Եվրոպայում ահաբեկիչների ազատորեն գործունեության կապակցությամբ զգուշացնում, երբ թաքֆիրական ահաբեկիչների մեծ մասը Թուրքիայի սահմաններից մտել են Սիրիա և Իրաք»,գրում է Ռեսալաթ թերթը:

Թուրքիան շարունակում է սպառազինական, քաղաքական ու ֆինանսական հովանավորություն ցուցաբերել ահաբեկչական խմբերին: Նա մեծ դեր է ունեցել Սիրիայի Խան Թումանի վրա «Ալ Նուսրա ճակատ»-ի իրականացրած հարձակման գործում:

«Թուրքիան առերևույթ հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի ջատագովի դերում ,բայց Անկարայի կառավարության ինքնությունը բոլորի համար պարզ ու ապացուցված է»,- ամփոփում է Ռեսալաթ թերթը:

---

Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ

ԵՄ-ն ստիպված է հանդուրժել Էրդողանին

Թուրքիայի նախագահը չի դադարում անհեթեթ հայտարարություններ անել Եվրամիության մասին, բայցեւայնպես շարունակում է այդ ակումբին միանալու իր փորձերը: Եվ եվրոպացիները այդ ամենը հանդուրժում են, քանի որ փախստականների հարցում Անկարայից կախում ունեն:

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը հրապարակել է իր տեսաբան Ռայներ Հերմանի հոդվածը՝ «Էրդողանի մեղաադրանքները» վերնագրով:

«Բարի գալո՛ւստ ակումբ՝ կարելի էր բացականչել՝ նայելով Թուրքիայի նախագահ Էրդողանին: Սկզբում նա հավաստիացնում էր, որ Եվրոպայում իշխում են բնռապետությունները, որոնք սառնարյուն ձեւով ու անխղճորեն չեն թողնում իրենց տարածք մտնել պատերազմից փախչող փախստականներին, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ Թուրքիայի անփոփոխ նպատակն է մնում անդամակցել ԵՄ-ին՝ այն միությանը, որին Էրդողանը ընդամենը մի քանի տարի առաջ «քրիստոնեական ակումբ» էր անվանում ու որին այսօր հերթական անգամ փորձում է զրպարտել, անվանելով բռնապետություն:

Եվ նույնիսկ եթե անտեսենք այն հանգամանքը, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի անվտանգության ուժերին մեղադրում է ահաբեկչությունից ու պատերազմից փախչող սիրիացիների վրա իր սահմաններին կրակելու ու սպանելու մեջ, ԵՄ-ում գործում է իշխանությունների բաշխման սկզբունքը, իսկ հսկիչ մեխանիզմներն ունակ են կանխել իշխանության չարաշահումները: Իսկ Էրդողանը իր երկրում մեկը մյուսի հետեւից վերացնում է նման մեխանիզմները: Թուրքիան (առայժմ) բռնապետություն չէ: Սակայն այն նաեւ եվրոպական ժողովրդավարություն չէ: Այդուհանդերձ, ԵՄ-ն ստիպված է հանդուրժել Անկարայի վարքագիծը, քանի որ միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանն ուղղված խնդիրների լուծման հարցում Եվրամիությունը կախում ունի Էրդողանից»,- փոխանցում է Deutsche Welle-ը:

 

Քաղված`New.am կայքից։

---


The Independent

«Պանամյան փաստաթղթեր». տվյալներն արդեն համացանցում են

«Հետաքննող լրագրողների միջազգային կազմակերպությունն (ICIJ) իր կայքում հանրության դատին է ներկայացրել «Պանամյան փաստաթղթերում» հիշատակված շուրջ 200 հազար կազմակերպությունների մասին տվյալները»,- հաղորդում է The Independent-ը:

«Տեղեկատվության արտահոսքը տեղի էր ունեցել պանամյան Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից, որի ներկայացուցիչների պնդմամբ, իրենք ենթարկվել են հաքերային հարձակման»:

«Օգտատերերը կարող են տվյալների բազայում որոնել եւ գտնել այն ցանցերը, որոնցում ներգրավված են օֆշորային ընկերությունները, նաեւ Mossack Fonseca-ի ծառայողական փաստաթղթերը, որտեղ կարելի է գտնել գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի անունները:

«Համաշխարհային նախկին եւ ներկա առաջնորդներից 12-ի օֆշորային ակտիվների մասին հանրությունն արդեն տեղեկացել է «Պանամյան փաստաթղթերից»: Դրանց հրապարակումից հետո Իսլանդիայի վարչապետը հրաժարական ներկայացրեց, իսկ Բրիտանիայի վարչապետին անհարմար հարցադրումներ եղան՝ կապված ժամանակին նրա տնօրինած «օֆշորային ակցիաների» հետ»:

 

Այնուամենայնիվ, 300 տնտեսագետներ կոչ են արել համաշխարհային առաջնորդներին՝ փակել «հարկային թաքստոցները», որոնք նպաստում են եկամտային անհավասարության մակարդակի աճին:

Քաղված՝ Galatv.am կայքից

---