Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը
Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Պեկինն աջակցում է ուկրաինական պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական բոլոր ջանքերին։
Պեկինից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Իին, մեկնաբանելով Պեկինի դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության վերաբերյալ, ասել է. «Չինաստանը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կառուցողական դեր խաղա ուկրաինական խնդրի լուծման գործում, և որ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բոլոր երկրների անվտանգությունը, պետք է լինի առաջնահերթություն»:
«Ռուսաստանի անվտանգության օրինական պահանջները պետք է լուրջ ընդունվեն և լուծվեն ճիշտ ճանապարհով», եզրափակել է Չինաստանի արտգործնախարարը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են Մոսկվային՝ օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio