Ռուսաստան. Խարկովում ավելի քան 470 ուկրաինացի զինվորականներ հանձնվել են
Ուկրաինական պատերազմի չորրորդ օրը ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Խարկովում ավելի քան 470 ուկրաինացի զինվոր է հանձնվել։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ոչնչացվել է ուկրաինական 975 ռազմակայ թիրախ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ մարտերը թեժ են, հավելելով, որ Խարկովում ուկրաինացի 471 զինծառայողներ հանձնվել են ռուսական ուժերին:
Կոնաշենկովը հավելել է, որ Խարկովի նահանգում «Բուկ-Մ1» հակաօդային պաշտպանության համակարգերով հագեցած 302-րդ հրթիռային գունդը հանձնվել է ռուսական ուժերին։
ՌԴ ՊՆ խոսնակը նաև նշել է, որ ուկրաինական Խերսոն և Բերդյանսկ քաղաքները ներկայումս գտնվում են ռուսական բանակի շրջափակման մեջ, իսկ Գնիչովսկ և Չերուբաևկա օդանավակայանները գտնվում են ռուսական օդուժի վերահսկողության տակ։
Կոնաշենկովը նաև նշել է ԴԺՀ և ԼԺՀ ուժերն առաջխաղացում են գրանցել ռուս զինվորականների աջակցությամբ։ Ուկրաինացի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել հաղորդագրությունը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio