Բայդենն «ուկրաինացիներ» բառի փոխարեն օգտագործելով «իրանցիներ» բառը
Մարտ 02, 2022 08:07 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում «ուկրաինացիներ» բառի փոխարեն օգտագործել է «իրանցիներ» բառը։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով իր ելույթներում սխալների պատճառով բազմիցս ծաղրի է ենթարկվել ԶԼՄ-ների կողմից, երեքշաբթի երեկոյան հերթական կոպիտ սխալն է թույլ տվել՝ «երկրի վիճակի» վերաբերյալ Կոնգրեսում ունեցած ելույթում, «ուկրաինացիներ» բառի փոխարեն օգտագործել է «իրանցիներ» բառը։
Նա ասել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է տանկերով պաշարել Կիևը, բայց նա երբեք չի կարողանա գրավել Իրանի ժողովրդի սրտերն ու հոգիները»:
79-ամյա Բայդենի սխալն արագորեն տարածվել է սոցցանցերում՝ հեգնական արտահայտությունների մեծ ալիք բարձրացնելով։