Բայդենն «ուկրաինացիներ» բառի փոխարեն օգտագործելով «իրանցիներ» բառը
https://parstoday.ir/hy/news/world-i165656-Բայդենն_ուկրաինացիներ_բառի_փոխարեն_օգտագործելով_իրանցիներ_բառը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում «ուկրաինացիներ» բառի փոխարեն օգտագործել է «իրանցիներ» բառը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 02, 2022 08:07 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում «ուկրաինացիներ» բառի փոխարեն օգտագործել է «իրանցիներ» բառը։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով իր ելույթներում սխալների պատճառով բազմիցս ծաղրի է ենթարկվել ԶԼՄ-ների կողմից, երեքշաբթի երեկոյան հերթական կոպիտ սխալն է թույլ տվել՝ «երկրի վիճակի» վերաբերյալ Կոնգրեսում ունեցած ելույթում, «ուկրաինացիներ» բառի փոխարեն օգտագործել է «իրանցիներ» բառը։

Նա ասել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է տանկերով պաշարել Կիևը, բայց նա երբեք չի կարողանա գրավել Իրանի ժողովրդի սրտերն ու հոգիները»:

79-ամյա Բայդենի սխալն արագորեն տարածվել է սոցցանցերում՝ հեգնական արտահայտությունների մեծ ալիք բարձրացնելով։