Դեպի Ռոււսաստան իրանական ապրանքների արտահանումը կդյուրացվի
https://parstoday.ir/hy/news/world-i165870-Դեպի_Ռոււսաստան_իրանական_ապրանքների_արտահանումը_կդյուրացվի
Իրանի առևտրի պալատի ոչ նավթային արտահանման հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարել է. «Ուկրաինայի հետ պատերազմի և Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, Ռուսաստան կդյուրացնի Իրանից ներմուծման գործընթացը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2022 05:23 Asia/Tehran
  • Դեպի Ռոււսաստան իրանական ապրանքների արտահանումը կդյուրացվի

Իրանի առևտրի պալատի ոչ նավթային արտահանման հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարել է. «Ուկրաինայի հետ պատերազմի և Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, Ռուսաստան կդյուրացնի Իրանից ներմուծման գործընթացը»։

Նշելով, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը Իրանին հնարավորություն կտա օգտվել այդ երկրի շուկայի  կարողություններից, Մուստաֆա Մուսավին ասել է. «Քանի որ Եվրոպայի ճանապարհը  փակվել է, և Ռուսաստանի դեմ սահմանվել են պատժամիջոցներ, ռուսական շուկան ունի  անհրաժեշտ նյութերի մատակարարման այլընտրանքի կարիք»։

Մուսավին նշել է, որ իր կարիքներն ապահովելու համար, Ռուսաստանը կսկսի համապատասխան ապրանքներ ներկրել Արևելքից, հավելելով. «Չինաստանը կարող է փոխարինել Եվրոպային: Սակայն Իրանն ավելի մեծ հնարավորություններ ունի Ռուսաստանի հետ առևտուրի ծավալներն ավելացնելու հըամար, քանի որ ավելի մոտ է այդ երկրին»:

Խոսելով Ռուսաստանի հետ Իրանի ծովային և ցամաքային երթուղիների մասին, Մուսավին նշել է. «Ստեղծված իրավիճակը վկայում է, որ Իրանը կարող է մեծացնել ռուսական շուկայում իր բաժինը և ավելի մեծ թվով ապրանքներ արտահանել այդ երկիր: Իրանն ունի այդ կարողությունը»: