Հրդեհ Ուկրաինայի ատոմակայանում
https://parstoday.ir/hy/news/world-i165886-Հրդեհ_Ուկրաինայի_ատոմակայանում
Ուկրաինայում բախումները թեւակոխել են իններորդ օրը, և զարգացումները շարունակվում են, մինչ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ «Զապորոժիե» քաղաքի ատոմակայանում բռնկված հրդեհը մարված է, զոհեր և վիրավորներ չկան։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 04, 2022 07:51 Asia/Tehran

Ուկրաինայում բախումները թեւակոխել են իններորդ օրը, և զարգացումները շարունակվում են, մինչ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ «Զապորոժիե» քաղաքի ատոմակայանում բռնկված հրդեհը մարված է, զոհեր և վիրավորներ չկան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կոլբան հայտարարել էր Զապորոժիեի ատոմակայանում հրդեհի մասին։ Դրանից հետո Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտարարեց, որ Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

Գործակալության հաղորդագրության մեջ ասված է.«Ուրբաթ հրդեհ է բռնկվել Էնրոդարում գտնվող Զապորոժիեի ատոմակայանի ուսումնական շենքում, որ ժամը 06:20-ին մեկուսացվել է»։

Ըստ հաղորդագրության, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Զապորոժիեն Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ Այս էլեկտրակայանը հագեցած է 6 ատոմային ռեակտորներով։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է, որ ճառագայթման մակարդակի փոփոխություն չի գրանցվել, և որ հրդեհը չի ազդել «հիմնական» սարքավորումների վրա: