ԱՄՆ «Ազատություն» ռադիոկայանի կեղծ հաղորդումը Երևանի Կապույտ մզկիթի մասին
Երևանի Կապույտ մզկիթի մասին կեղծ հաղորդում ներկայացնելով, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փորձել է թաքցնել մզկիթի իրանական արմատները և ոչ-փորձագիտական տեսակետներ ներկայացնել մզկիթի վերաբերյալ:
«Ազատություն» ռադիոկայանը պնդել է, որ իրանցիները քարոզչություն տանելով մզկիթը ներկայացնում են որպես «պարսկական մզկիթ»: Ռադիոալիքը հեռարձակել է Երևանի Կապույտ մզկիթի պարսկական լինելու փաստը հերքող և այն ադրբեջանական համարող՝ ճարտարապետության փորձագետ Ռեզվան Ղարաբաղլիի և Կովկասի մուսուլմանների վարչության փոխտնօրեն Հաջ Սալման Մուսաևի մոլեռանդ հայտարարությունները:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդման վերջում հեռարձակելով բրիտանացի փորձագետ Թոմաս Դոուելի ելույթը, փորձել է իր հաղորդումը հիմնավորել վերջինիս տեսակետներով և առավել քան երբևէ խորացնել տարաձայնությունները Կապույտ մզկիթի պատմական արմատների և ճարտարապետության շուրջ:
Դա այն դեպքում, երբ պատմական և անհերքելի փաստերի համաձայն՝ այս մզկիթը ամբողջովին իրանական է և գտնվում է ԻԻՀ կառավարման ներքո: