ԱՄՆ «Ազատություն» ռադիոկայանի կեղծ հաղորդումը Երևանի Կապույտ մզկիթի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i166128-ԱՄՆ_Ազատություն_ռադիոկայանի_կեղծ_հաղորդումը_Երևանի_Կապույտ_մզկիթի_մասին
Երևանի Կապույտ մզկիթի մասին կեղծ հաղորդում ներկայացնելով, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փորձել է թաքցնել մզկիթի իրանական արմատները և ոչ-փորձագիտական տեսակետներ ներկայացնել մզկիթի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 15:16 Asia/Tehran

Երևանի Կապույտ մզկիթի մասին կեղծ հաղորդում ներկայացնելով, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փորձել է թաքցնել մզկիթի իրանական արմատները և ոչ-փորձագիտական տեսակետներ ներկայացնել մզկիթի վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանը պնդել է, որ իրանցիները  քարոզչություն տանելով մզկիթը ներկայացնում են որպես «պարսկական մզկիթ»: Ռադիոալիքը հեռարձակել  է Երևանի Կապույտ մզկիթի պարսկական լինելու փաստը հերքող  և այն ադրբեջանական համարող՝ ճարտարապետության փորձագետ Ռեզվան Ղարաբաղլիի և Կովկասի մուսուլմանների  վարչության փոխտնօրեն Հաջ Սալման Մուսաևի  մոլեռանդ հայտարարությունները: 

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդման  վերջում հեռարձակելով բրիտանացի փորձագետ Թոմաս Դոուելի ելույթը,  փորձել է իր հաղորդումը հիմնավորել  վերջինիս տեսակետներով և առավել քան երբևէ խորացնել տարաձայնությունները Կապույտ մզկիթի պատմական արմատների և ճարտարապետության շուրջ:

Դա այն դեպքում, երբ պատմական և անհերքելի փաստերի համաձայն՝ այս մզկիթը ամբողջովին իրանական է և գտնվում է ԻԻՀ կառավարման ներքո: