Ուկրաինական ճգնաժամ. Բողոքի ցույցեր Իտալիայում՝ ՆԱՏՕ-ի դեմ
Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի կենտրոնական փողոցներում՝ բողոքելով ուկրաինական պատերազմի դեմ և հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը վատթարացնում է իրավիճակը:
Կիրակի երեկոյան կայացած ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, դատապարտելով ՆԱՏՕ-ի ընդլայնման և ԱՄՆ-ի քաղաքականությունը:
Ցուցարարները վանկարկել են «Իտալիան չպետք է պատերազմի գնա» և «Իտալիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից»:
Իտալական խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Նեապոլում և Պալերմոյում, վերջին 10 օրվա ընթացքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ Ուկրաինայում պատերազմի և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինիային զենք ուղարկելու դեմ:
Իտալիայում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ պատերազմի սկզբից այդ երկիր մուտք գործած ուկրաինացի ապաստան հայցողների թիվն աճել է՝ հասնելով ավելի քան 12 հազարի։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio