Ուկրաինական ճգնաժամ. Բողոքի ցույցեր Իտալիայում՝ ՆԱՏՕ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i166156-Ուկրաինական_ճգնաժամ._Բողոքի_ցույցեր_Իտալիայում_ՆԱՏՕ_ի_դեմ
Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի կենտրոնական փողոցներում՝ բողոքելով ուկրաինական պատերազմի դեմ և հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը վատթարացնում է իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2022 08:57 Asia/Tehran

Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի կենտրոնական փողոցներում՝ բողոքելով ուկրաինական պատերազմի դեմ և հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը վատթարացնում է իրավիճակը:

Կիրակի երեկոյան կայացած ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, դատապարտելով ՆԱՏՕ-ի ընդլայնման և ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Ցուցարարները վանկարկել են «Իտալիան չպետք է պատերազմի գնա» և «Իտալիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից»:

Իտալական խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Նեապոլում և Պալերմոյում, վերջին 10 օրվա ընթացքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝  Ուկրաինայում պատերազմի և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինիային զենք ուղարկելու դեմ:

Իտալիայում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ պատերազմի սկզբից այդ երկիր մուտք գործած ուկրաինացի ապաստան հայցողների թիվն աճել է՝ հասնելով ավելի քան 12 հազարի։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio