Ռուսաստան. Ուկրաինան մտադիր է պայթեցնել հետազոտական ռեակտորը
Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինային մտադիր է պայթեցնե; միջուկային հետազոտական ռեակտորը և դրա մեջ մեղադրել Մոսկվային:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը փորձում են ականապատել Խարկովի տեխնոլոգիական և ֆիզիկայի հետազոտությունների ազգային կենտրոնի ռեակտորը՝ այն պայթեցնելու համար և ռուսական ուժերին մեղադրել հետազոտական ռեակտորի ուղղությամբ հրթիռ արձակելու մեջ։
Օտարերկրյա լրագրողները մարտի 6-ին ժամանել են Խարկով՝ լուսաբանելու պայթյունի հետևանքները և Ռուսաստանին մեղադրելու բնապահպանական աղետի մեջ:
Associated Press-ի հաղորդման համաձայն, Զապորոժիեյի ատոմակայանը, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, այս պահին վերահսկվում է ռուս զինվորականների կողմից։
Ռուսաստանի հայտարարել է, որ Ուկրաինայում իր գործողությունը պատերազմի սկիզբ չէ, այլ համաշխարհային պատերազմը կանխելու փորձ։