ԱՄՆ. Իրանի միջուկային գործունեությունն ուղղված չէ զենքի արտադրությանը
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը 2022 թվականի «Սպառնալիքների տարեկան գնահատման» զեկույցում հայտարարել է, որ հակառակ հնչեցված բոլոր մեղադրանքներին, Վաշինգտոնի գնահատականներով, Իրանի միջուկային գործունեությունն ուղղված չէ զենքի արտադրությանը:
Զեկույցում ասված է. «Մեր գնահատականը մնում է այն, որ ներկա դրությամբ, Իրանը միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում»:
«Եթե Իրանը չստանա պատժամիջոցային արտոնություններ, Թեհրանի պաշտոնյաները կարող են քննարկել ուրանի հարստացումը մինչև 90 տոկոսով շարունակելու հարցը», ասված է այս զեկույցում:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հավելում է. «Իրանը բազմիցս հայտարարել է,. որ իր միջուկային գործունեության վերսկսումը պատասխանէ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, որը սակայն շրջելի է: Թեհրանը նշել է, որ եթե ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցներն ու իրականացնի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններն Իրանն իր հերթին կվերադառնա համաձայնագրի լիարժեք գործադրմանը»:
Այս հայտարարությունը հերքում է ամերիկյան ու սիոնիստական պաշտոնայների այն մեղադրանքները, թե Իրանը միջուկային ոչ խաղաղանպատակ ծրագիր է իրականացնում