2015թ. 71 լրագրող սպանվել է, մոտ 200-ը բանտում են. Քերի
(last modified Fri, 29 Jan 2016 09:10:46 GMT )
Հունվար 29, 2016 12:40 Asia/Tehran
  • 2015թ. 71 լրագրող սպանվել է, մոտ 200-ը բանտում են. Քերի

2015 թ. մասնագիտական պարտականությունները կատարելիս 71 լրագրող սպանվել է, մոտ 200-ը բանտ է ուղարկվել:

TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին The Washington Post թերթի խմբագրության նոր շենքի բացման միջոցառմանը ելույթի ժամանակ:

«Միայն անցած տարում 71 լրագրող է սպանվել իր պարտականությունները կատարելիս, մոտ 200-ը բանտ է ուղարկվել»,- նշել է Քերին:

Նրա խոսքով՝ նախկինում «գրեթե միշտ պատճառը (լրագրողների մահվան), ըստ էության, պատահականությունն է եղել»: «Ինչ-որ մեկը հայտնվել է խաչաձև կրակի տակ, մյուսն ականի վրա է կանգնել,- նշել է Քերին:- Բայց հիմա արդեն այդպես չէ: Նախկինում լրագրողների նկատմամբ այսպսիի որս չէին անում, ինչպես հիմա: Ներկայումս լրագրողների մոտ երկու երրորդը, որոնք բռնի մահով են մահացել, մահացել են ոչ թե ի հակադրություն իրենց մասնագիտության, այլ դրա պատճառով: Նրանց վրա հարձակվում են նրա համար, ինչ գրել են, նրանց ստիպում են լռել այն (իրադարձության) մասին, որի վկան են եղել նրանք»:

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ «մեծ մասամբ այդպես էլ չի հաջողվում հանցագործներին գտնել»: