Հերցոգի Անկարա այցի նախօրեին Թուրքիայում այրել են Սիոնիստական ռեժիմի դրոշը
Մարտ 09, 2022 15:09 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի նախագահի Անկարա կատարելիք վիճահարույց այցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման նախօրեին, Թուրքիայում հրկիզել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցուգը չորեքշաբթի օրը առաջին անգամ այցելում է Թուրքիա: Թուրքիայում բողոքել են այդ այցի դեմ:
Թուրք ցուցարարները Անկարայի օդանավակայան տանող ճանապարհին իջեցրել են Իսրայելի դրոշը և այրել, իսկ դրա փոխարեն բարձրացրել են Պաղեստինի դրոշը։