Մամուլի տեսություն 13-05-2016
ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների տնտեսական քաղաքականությունը թափանցիկ չէ , ուստի այդ ընտրությունները կարող են վտանգել համաշխարհային ֆինանսական համակարգին :
«Դոնյայե էղթեսադ»
ԱՄՆ նախագահական ընտրությունների ազդեցությունն աշխարհի տնտեսության վրա
«Դոնյայե էղթեսադ» օրաթերթում լույս տեսած վերլուծականում կարդում ենք .-«ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների տնտեսական քաղաքականությանը թափանցիկ չէ , ուստի այդ ընտրությունները կարող են վտանգել համաշխարհային ֆինանսական համակարգին» :
Ամերիկյան մամուլն աշխարհի տնտեսության համար Հանրապետական թեկնածու ՝ Դոնալդ Թրամփի վտանգը համեմատում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ : Հարկային քաղաքականությունների ֆոնի վրա Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի տարբեր քաղաքականությունները , ԱՄՆ-ի ժողովրդի համար կարևոր գործոն է համարվում ընտրության հարցում :
Տնտեսագետների համոզմամբ , ԱՄՆ նախագահական թեկնածուներից ոչ մեկը չեն կարող իրականացնել հարկերը կրճատելու , ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում տված իրենց նախընտրական խոստումները :
Հոդվածագրի կարծիքով , ԱՄՆ-ի ապագա նախագահը նաև չի կարող զարգացնել այլ երկրների ՝ այդ թվում չինաստանի հետ իր երկրի առևտրական հարաբերությունները :
«Ջոմհուրի էսլամի»
Ահաբեկիչների դեմպայքարը ՝ բռնագրավման համար ԱՄՆ-ի պատճառաբանությունը
Ահաբեկիչների ոչնչացման պատճառաբանությամբ ԱՄՆ-ը միտում է գրավել Եմենի տարածքը :
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածումկարդում ենք .-«Քուվեյթում անցկացվող Եմենի խաղաղության բանակցություններում տիրող ծանր պայմաններում , ամերիկացի բանակայիններ են տեղակայվել Եմենի հարավային շրջաններում ՝ ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու պատճառաբանությամբ» :
Հակաահաբեկչական պայքարն ընդամենը պատճառաբանություն ու պատրվակ է ԱՄՆ-ի համար ՝ տարածաշրջանային ճգնաժամերին ուղղակի միջամտելու համար :
Միջին Արևելքում միջամտության քաղաքականությունը շարունակելով , ԱՄՆ-ն իբր փորձում է իր ձեռքն առնել տարածաշրջանում նախաձեռնությունը : ԱՄՆ-ը խոստովանել է , որ կորցրել է իր հեղինակությունը : Ուստի Վաշինգտոնի կառավարությունը Միջինարևելյան որոշ երկրների այդ թվում ռուսաստանի կողմից , անկարողության մեջ է մեղադրվել :
galatv.am
Իտալիայում ձերբակալվել են փախստականներ, ովքեր ահաբեկչություն են ծրագրել Հռոմում եւ Լոնդոնում
«Իտալիայում ձերբակալվել են 3 փախստականներ, ովքեր ահաբեկչություններ են նախապատրաստել Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում: Մասնավորապես, նրանց ուշադրության կենտրոնում են եղել Հռոմը, Բարին եւ Լոնդոնը»,-գրում է Անջելա Բալենձանոն Corriere della Sera թերթում:
«Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված ահաբեկիչներից երկուսին ձերբակալել են Բարիում, երրորդին՝ Միլանում: Եւս երկուսը փախուստի են դիմել: Գործը բացահայտվել է ոչ թե հատուկ ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա, այլ ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ»:
«Ոստիկաները նկատել են, որ 4 քաղաքացիներ կասկածելի գործողություններ են կատարում Բարիի առեւտրի կենտրոնում: Ահաբեկիչները՝ 30-ամյա Կարի Ահմադզային, 28-ամյա Սուրգուլա Ահմադզային եւ 23-ամյա Հաքիմ Նասիրը բնակվել են Բարիում: Նրանց ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել: Եւս երկուսին մեղադրանք է առաջադրվել նրանց հետ համագործակցելու համար: Բոլոր 5 փախստականները վերջերս Իտալիայում կեցության եւ հումանիտար պաշտպանության իրավունք էին ստացել»,-գրում է Բալենձանոն:
«Նրանց բնակարանների զննության արդյունքում հայտնաբերվել է զենք եւ հնարավոր ահաբեկչության թիրախային վայրերի մասին տվյալներ՝ առեւտրի կենտրոններ, նավահանգիստ, օդանավակայան, ինչպես նաեւ Հռոմի պատմական հուշարձաններ ու Լոնդոնի թանկարժեք հյուրանոցներ եւ առեւտրի կենտրոններ»,-եզրափակում է Corriere della Sera-ն:
Աղբյուր՝ Corriere della Sera
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
news.am
Նավթ արդյունահանող համաշխարհային առաջնորդները մտադիր են ավելացնել արդյունահանումը
Նավթի Brent տեսակի գինը հասել է 48 բարելի՝ մեկ բարելի դիմաց: Այս ֆոնին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կանխատեսում է հրապարակել, որի համաձայն՝ 2016 թվականին նավթի պահանջարկը կաճի օրական 1.2 մլն բարելով՝ հասնելով 95.9 մլն բարելի: Սակայն, ըստ ՄԷԳ-ի, համաշխարհային արդյունահանումն արդեն գերազանցում է այդ գինը: Միաժամանակ, նավթի շուկայի առաջնորդները պատրաստ են ավելացնել արդյունահանումը:
Ըստ Gazeta-ի, նավթի գները սկսեցին նորից աճել Նիգերիայից ստացված լուրերի ֆոնին. այստեղ Bonny Light խողովակաշարում վթար տեղի ունեցավ, որով նավթ է մատակարարում Shell-ը: Չորեքշաբթի ընկերությունը հայտարարեց, որ վթարի հետեւանքով նիգերիական նավթի մատակարարումները կկրճատվեն օրական շուրջ 78 հազար բարելով: Իսկ հինգշաբթի արդեն նավթի գները շարունակեցին աճել. լոնդոնյան ICE բորսայում նավթի Brent տեսակի գինն արդեն հասավ 48 դոլարի:
ՕՊԵԿ-ի նախագահ, Քաթարի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ-Սադան երեքշաբթի հայտարարեց, որ նավթի գների աճ է ակնկալում ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Ըստ Bloomberg-ի, ալ-Սադան դա կապում է նավթի մատակարարումների կրճատման հետ, որի պատճառը ծախսատար արտադրությունների փակումն է: Գների վրա կազդի նաեւ ավտոմոբիլային սեզոնի բացումը:
Ինչ վերաբերում է համաշխարհային նավթային ոլորտում ներդրումներին. Ռուսաստանի բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկին մարտի վերջին նշել էր, որ անցյալ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում դրանք կրճատվել են 22%-ով՝ կազմելով 600 մլրդ դոլար, իսկ ընթացիկ տարում եւս 10%-ի անկում է ակնկալվում:
Երեքշաբթի Կանադայի Ազգային վիճակագրական գործակալությունը հաղորդեց, որ ընթացիկ տարում կանադական նավթային եւ լեռնային հանքարդյունաբերական ընկերությունները 23%-ով կկրճատեն ներդրումները, ինչի պատճառը հումքի գների անկումն է:
Սակայն նավթ արդյունահանող համաշխարհային առաջնորդները ոչ միայն չեն պատրաստվում կրճատել արտադրությունը, այլ հակառակը, նույնիսկ մտադիր են ավելացնել ծավալները:
Սաուդյան Արաբիան իր հերթին հայտարարեց Շեյբի հանքավայրում արդյունահանման ծավալներն ավելացնելու մասին: Ըստ Bloomberg-ի, այն պետք է աճի 33%-ով՝ հասնելով օրական 1 մլն բարելի:
Արդյունահանման ծավալների ավելացման մասին հայտարարում է նաեւ Քուվեյթը: Kuwait Petroleum-ի պաշտոնյաներից Աբդուլազիզ ալ-Աթարի խոսքով, նախատեսվում է արդյունահանման ծավալները հասցնել օրակակն մլն բարելի (մարտին 3 մլն բարել է արդյունահանվել):
Ի դեպ, ՄԷԳ-ի տվյալներով, արդեն ապրիլին նավթի համաշխարհային արդյունահանումը կազմել է օրական 96.2 մլն բարել: Ընդ որում, եթե ՕՊԵԿ-ի երկրներն արդյունահանումը ավելացրել են 330 հազար բարելով, ապա կազմակերպությունում չընդգրկված երկրներում արդյունահանման անկում է գրանցվել:
ՄԷԳ-ը նաեւ տարվա արդյունքներով օրական 1.2 մլն բարելի մակարդակով պահանջարկի աճ է կանխատեսում: