Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին
https://parstoday.ir/hy/news/world-i166964-Մևլյութ_Չավուշօղլուն_անդրադարձել_է_Հայաստան_Թուրքիա_կարգավորման_գործընթացին
Թուրքիան շարունակելու է իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2022 15:03 Asia/Tehran
  • Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Անթալիայում դիվանագիտական ֆորումին (Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ – խմբ.) շատ լավ երկխոսություն է տեղի ունեցել: Ռուսաստանը գործընթացի մեկնարկից ի վեր ցուցաբերում է աջակցություն,Ադրբեջանը ևս աջակցում է այս հարցում: Առաջին հերթին եկեք ապահովենք կրակի դադարեցումը, հաստատենք խաղաղություն, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի: Մենք շարունակելու եք մեր ջանքերն այս ուղղությամբ»,-ասաց Չավուշօղլուն:

Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:

armenpress.am