51 միլիոն թուրքերի կյանքը գտնվում է աղքատության շեմից ցածր
Թուրքիայի Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիան գնահատում է, որ Թուրքիայի 25 միլիոն քաղաքացիներ ապրում են քաղցածության շեմից ցածր, իսկ 51 միլիոնը՝ աղքատության շեմից:
Պարենի և ապրանքների գների շարունակական աճը և էներգակիրների թանկացումը Թուրքիայի աղքատ և միջին խավի հիմնական մտահոգություններից են: Մյուս կողմից, այս երկրում աճող ընթացքով ընկերությունների փակվելը, թուրք ժողովրդի աղքատանալու պատճառներից մեկն է։
Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների ասոցիացիան հայտարարել է, որ այս տարվա առաջին երկու ամսում փակված ընկերությունների թիվն աճել է 4 տոկոսով՝ հասնելով 1894-ի։
Աայնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Ստամբուլը, Բուրսան և Իզմիրը, ընկերությունների մեծ մասը փակվել է: Մյուս կողմից մտահոգիչ են նաև այս երկրի բնակիչների կենսապայմանները։
Թուրքիան հարուստ ռեսուրսներով և աղքատ ժողովուրդ ունեցող երկիր է, և նրա ժողովուրդը գոհ չէ թուրքական կառավարության աշխատանքից։