Վաշինգտոնը հաստատել է Քերիի մասնակցությունը Սարգսյան-Ալիև հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i16771-Վաշինգտոնը_հաստատել_է_Քերիի_մասնակցությունը_Սարգսյան_Ալիև_հանդիպմանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համաշխարհային շրջայցի ժամանակ կքննարկի նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Այս մասին մայիսի 13-ին հաղորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2016 08:22 Asia/Tehran
  • Վաշինգտոնը հաստատել է Քերիի մասնակցությունը Սարգսյան-Ալիև հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համաշխարհային շրջայցի ժամանակ կքննարկի նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Այս մասին մայիսի 13-ին հաղորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Մայիսի 16-17-ին Քերրին կլինի Վիեննայում: Այստեղ նա կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որն ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին»:

Վիեննայում Քերրին նաև «Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ նախարարական հանդիպում կանցկացնի Լիբիայի հարցով՝ քննարկելու լիբիական ազգային համաձայնության նոր կառավարությանը միջազգային աջակցությունը»:

Բացի այդ, պետքարտուղարը կմասնակցի Սիրիային աջակցման միջազգային խմբի նիստին:

armedia.am/

14/5/2016