ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար առաջին անգամ կին է ընտրվել
Մայիս 14, 2016 06:10 Asia/Tehran
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է սենեգալուհի Ֆաթմա Սամուրան` դառնալով պատմության մեջ առաջին կինը տվյալ պաշտոնում:
Ինչպես ներկայացնում է BBC-ն` Սամուրան ՄԱԿ-ի աշխատակցուհի է: Ներկա պահին նա աշխատում է որպես Նիգերիայում կազմակերպության հումանիտար առաքելությունների համակարգող:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքով` Ֆաթմա Սամուրան միջազգային փորձ և տեսլական ունեցող կին է, ով կարողանում է ստեղծել և ղեկավարել թիմեր:
ՖԻՖԱ-ի նախորդ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հեռացվել էր պաշտոնից պարտականությունների ոչ բարեխիղճ կատարման մեջ կասկածանքների պատճառով:
Պիտակ