Իսպանիայում բեռնատարների վարորդները բողոքի ցույց են անցկացրել վառելիքի թանկացման դեմ
(last modified Mon, 28 Mar 2022 03:59:29 GMT )
Մարտ 28, 2022 08:29 Asia/Tehran
  • Իսպանիայում բեռնատարների վարորդները բողոքի ցույց են անցկացրել վառելիքի թանկացման  դեմ

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում բեռնատարների վարորդները բողոքի ցույց են անցկացրել վառելիքի թանկացման դեմ

Երիտասարդ լրագորղների ակումբի հաղորդմամբ՝ Մադրիդում կայացած ցույցի հարյուրավոր մասնակիցները բողոքում են վառելիքի թանկացման և գյուղատնտեսական ոլորտի ցածր եկամուտների դեմ:

Ուրբաթ օրն  Իսպանիայի կառավարությունը  12 ժամ բանակցություններից հետո, հայտարարեց բեռնատարների համար մեկ լիտր բենզինի համար 0,2 եվրո զեղչի մասին: Այս ծրագիր կառավարությանը կարժենա 1 միլիարդ եվրո: Բեռնատարների վարորդները հրաժարվել են ընդունել այն և փակել են Մադրիդի փողոցները:

 Եվրոպայում գազի գնի թանկացումն  Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների պատրվակով  Արեւմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցների հետևանքն է: