Թուրքիան վճռական է ռուսական S-400 համակարգեր գնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i168190-Թուրքիան_վճռական_է_ռուսական_s_400_համակարգեր_գնելու_հարցում
Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծել է Անկարայի վճռականությունը՝ շարունակել Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2022 07:39 Asia/Tehran
  • Թուրքիան վճռական է ռուսական S-400 համակարգեր գնելու հարցում

Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծել է Անկարայի վճռականությունը՝ շարունակել Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։

ԱՄն-ն դեմ է Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու Թուրքիայի որոշմանը:

Մինչ այժմ Թուրքիան ռուսական արտադրության մի քանի S-400 համակարգեր է գնել:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ  Քալընի խոսքով, Թուրքիան ԱՄՆ-ին հասկացրել է, որ S-400 համակարգերի գնման շուրջ բանավեճն անօգուտ է։

Քալընը CNN-ին  տված հարցազրույցում ասել է.«ՆԱՏՕ-ն կարող է աջակցել իր դաշնակկից Թուրքիային՝ վաճառելով Patriot առաջադեմ պաշտպանական համակարգեր»:

Նշելով, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակը, Քալընը հավելել է.«Պատժամիջոցներ կիրառելով Թուրքիայի դեմ, դաշինքի անդամները մեծ սխալ են թույլ տվել, և Ուկրաինայի պատերազմը ապացուցել է, որ այդ որոշումը սխալ է»։