Ուկրաինան ավիահարված է իրականացրել Ռուսաստանի դեմ
Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ, Ուկրաինան ավիահարված է իրականացրել Ռուսաստանի նավթային ընկերության պահեստի դեմ:
Reuters-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ուրբաթ օրը երկու ուկրաինական ռազմական ուղղաթիռներ խոցել են մարզում գտնվող՝ ռուսական նավթային ընկերության վառելիքի պահեստ:
Ռուս պաշտոնյան հայտարարել է ուկրաինական սահմանին հարակից շրջանների բնակիչների տարհանման մասին։
Rosneft ընկերությունը, որին պատկանում է վառելիքի պահեստը, հայտարարել է, որ հարձակման հետևանքով տուժողներ չկան:
Չորեքշաբթի օրը Բելգորոդի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստը նույնպես հրդեհվել է, ինչի հետևանքով տարածքում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բախումները շարունակվում են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio