Չինաստանը ցանկանում է խորացնել Իրանի հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i168370-Չինաստանը_ցանկանում_է_խորացնել_Իրանի_հետ_համագործակցությունը
Որպես Իրանի ռազմավարական գործընկեր՝ Չինաստանը հավատարիմ է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2022 13:44 Asia/Tehran
  • Չինաստանը ցանկանում է խորացնել Իրանի հետ համագործակցությունը

Որպես Իրանի ռազմավարական գործընկեր՝ Չինաստանը հավատարիմ է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը։

Sputnik-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարության, որում  ասված է. «Իրան-Չինաստան հարաբերությունները, երկու երկրների ղեկավարների ռազմավարական ղեկավարության շնորհիվ,  պահպանել են առաջընթացի միտումը»։

«Չինաստանն աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունը պահպանելու և իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում, և համոզված է, որ Թեհրանը նույնպես աջակցում է Չինաստանին՝ իր  շահերը պաշտպանելու հարցում»,- ասված  է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, որ երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են դիմակայել ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին և տարածաշրջանում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարին։

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին հայտաարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը և վնասում հենց Վաշինգտոնի շահերին ու հեղինակությանը: