Թուրքիայում առևտրի դեֆիցիտի աճ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/world-i168608-Թուրքիայում_առևտրի_դեֆիցիտի_աճ_է_գրանցվել
ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ, պաշտոնական վիճակագրության համաձայն, փետրվարին Թուրքիայի առեւտրի դեֆիցիտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 135,5%-ով։ Այս դեֆիցիտը պայմանավորված է էներգակիրների գների աճով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 08:10 Asia/Tehran
  • Թուրքիայում առևտրի դեֆիցիտի աճ է գրանցվել

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ, պաշտոնական վիճակագրության համաձայն, փետրվարին Թուրքիայի առեւտրի դեֆիցիտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 135,5%-ով։ Այս դեֆիցիտը պայմանավորված է էներգակիրների գների աճով։

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը՝ TurkStat-ն իր զեկույցում դեֆիցիտը գնահատել է 7,9 միլիարդ դոլար, ընդգծելով, որ Թուրքիան իր էներգետիկ կարիքների մեկ երրորդը ապահովում է արտերկրից։

Թուրքիայից 1,8 միլիարդ դոլարի ներմուծումով Գերմանիան այդ երկրի խոշորագույն առևտրային գործընկերն է, որին հաջորդում են ԱՄՆ-ը (1,1 միլիարդ դոլար), Բրիտանիան (1,1 միլիարդ դոլար) և Իտալիան (1,09 միլիարդ դոլար):

Անցած տարի Թուրքիան ամենաշատ ներմուծումն է ունեցել Ռուսաստանից (3,9 մլրդ դոլար), որին հաջորդում են Չինաստանը (3,2 մլրդ դոլար), Գերմանիան (1,9 մլրդ դոլար) և ԱՄՆ-ն (1,1 մլրդ դոլար):

Թուրքիայում գնաճն աննախադեպ է եղել վերջին 20 տարվա ընթացքում և մարտին տարեկան գնաճը հասել է 61,4 տոկոսի։