Ռուսաստան. Ուկրաինացի զինվորականները պատրաստ են սպանել իրենց քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i168620-Ռուսաստան._Ուկրաինացի_զինվորականները_պատրաստ_են_սպանել_իրենց_քաղաքացիներին
Մոսկվայի պաշտոնյաները հերթական անգամ ընդգծել են, որ Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ իրականացվելու մասին Կիևի պնդումները քարոզչական և հոգեբանական գործողություններ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 13:45 Asia/Tehran

Մոսկվայի պաշտոնյաները հերթական անգամ ընդգծել են, որ Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ իրականացվելու մասին Կիևի պնդումները քարոզչական և հոգեբանական գործողություններ են:

Ռուսաստանի կառավարությունն այսօր հերքել է Արևմուտքի պնդումներն այն մասին, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում,   այդ մեղադրանքները որակելով որպես ուկրաինական հատուկ նշանակության ուժերի  կողմից Մոսկվան ոչնչացնելու կեղծ քարոզչություն:

«Դրանք հերյուրանքներ են, որոնք աճել են ուկրաինական քարոզչության հոռետեսական երևակայության մեջ»,- ասել է ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  ՌԴ  պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«  «Հաստատված տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 4-ի երեկոյան Կիևից 23 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մոշչուն գյուղում հոգեբանական գործողությունների 72-րդ ուկրաինական գլխավոր կենտրոնի զինվորականները հերթական բեմականացված նկարահանումներն են իրականացրել իբր ռուսական զինված ուժերի բռնի գործողությունների հետևանքով սպանված խաղաղ բնակիչների մասին՝ հետագայում արևմտյան լրատվամիջոցների միջոցով տարածելու համար: Նմանատիպ միջոցառումներ ուկրաինական հատուկ ծառայություններն այժմ կազմակերպում են Սումիում, Կոնոտոպում և այլ քաղաքներում»։

Մոսկվան այս հարցն է առաջ քաշել,որ եթե իր ուժերը մարտի 30-ին նահանջել են Բուչայից, և Բուչայի քաղաքապետը մարտի 31-ին հայտարարեց,որ այդ տարածքը զերծ է ռուսական ուժերից, ինչու խաղաղ բնակիչների դիակներն առաջին անգամ ցուցադրվեցին ապրիլի 3-ին:

Մեդվեդևն իր հայտարարության մեջ հստակեցրել է.«Կեղծ դիակները մեծ գումարներով պատրաստվել են Արևմուտքի հանրային կապերի ընկերությունների և հասարակական կազմակերպությունների կողմից: Ուկրաինական ուժերը Ռուսաստանին հեղինակազրկելու համար նույնիսկ պատրաստ են եղել սպանել իրենց քաղաքացիներին»: