Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սեւ ծովում ական հայտնաբերելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i168770-Թուրքիայի_պաշտպանության_նախարարությունը_հաղորդել_է_Սեւ_ծովում_ական_հայտնաբերելու_մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է Սեւ ծովում հերթական ականը հայտնաբերելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 15:38 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սեւ ծովում ական հայտնաբերելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է Սեւ ծովում հերթական ականը հայտնաբերելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ ական Է հայտնաբերել Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Իգնեադայի առափնյակի մերձակայքում (Սեւ ծովի արեւմտյան ափ):

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ) ավելի վաղ հայտարարել Էր, որ Ուկրաինայի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո շուրջ 420 ական են տեղադրել դեպի Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի նավահանգստներ տանող մատույցներում: Ծառայությունում չեն բացառել պոկված ականների տեղաշարժի հնարավորությունը Բոսֆորի նեղուց եւ հետո Միջերկրածովյան ավազանի ծովեր: Ինչպես գրում Է HՖrriyet թերթը, Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին խնդրել են՝ ականներին հետեւել Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am