Մամուլի տեսություն 14-05-2016
Սարգսյան-Ալիև հանդիպմանը ներկա կլինեն նաև Լավրովն ու Քերին
araratnews.am
Սարգսյան-Ալիև հանդիպմանը ներկա կլինեն նաև Լավրովն ու Քերին. Euractiv
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 16-ին Վիեննայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումը տեղի է ունենալու երկու տասնամյակի ընթացքում ամենաթեժ բախումներից հետո, գրում է Euractiv-ը` վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։
Եվրոպական պարբերականը գրել է, թե սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ներկա են լինելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետներ։
Բանակցությունների նպատակը փխրուն հրադադարի ամրապնդումն է, որը հաստատվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Հանդիպմանը Եվրամիության պատվիրակ չի մասնակցելու, նկատել է Euractiv-ը:
«Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ։ Նախօրեին Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ևս հաստատել է, որ հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ մայիսի 16-ին»,- նշել է պարբերականը` հավելելով, որ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ կմասնակցեն նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Նշվում է, որ անգամ Հռոմի Ֆրանցիսկոս պապն է նախատեսում այցելել Հայաստան և Ադրբեջան՝ ակնհայտորեն փորձելով դիվանագիտական ջանքեր ներդնել: Եվ դա այն պարագայում, երբ ԵՄ պաշտոնյաները նման հրապարակային ծրագրեր չունեն։
«Արման» օրաթերթ
ԱՄՆ-ի քաղաքականությունը ՝ Սիրիայում խաղաղության հաստատման կապակցությամբ
Իսլամական երկրների թուլացումը կատարվում է տարածաշրջանի վարձկան երկրների և ԱՄՆ-ի կողմից այդ երկրների տնտեսական ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով :
«Արման» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Տարածաշրջանային ճգնաժամերի և թաքֆիրական խմբերի տարածման նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը զարգանում է Սաուդյան Արաբիայի ,Կատարի , Էմիրությունների և Քուվեյթի իշխանությունների կողմից մուսուլմանների միջև պատերազմ հրահրելու և տնտեսության հիմքերը վնասելու նպատակով» :
ԱՄՆ-ը շարունակում է դրդել տարածաշրջանի փոքր պետություններին ՝ նրանց միջև պառակտում սերմանելով :
Արման օրաթերթը գրել է .-«Բաշշար Ասադին Իրանի և Ռուսաստանի ցուցաբերած հովանավորության արդյունքում , ահաբեկչությանն աջակցող պետությունները փորձել են խաղաղութուն բառը շահարկելով , պայմաններ ստեղծել ՝ խաղաղության գործընթացի շրջանակում հասնել իրենց նպատակին , որին չկարողացան հասնել պատերազմի միջոցով» :
Արման օրաթերթը Սիրիայի տարածք ամերիկացի բանակայինների մուտքը ՝ Սիրիայի խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ի քաղաքականության վկայությունն է որակել : Սիրիայի ճգնաժամի պատճառով , արաբական երկրները հատկապես Սաուդյան Արաբիան սերտացրել է իր կապերը Իսրայելի հետ :
«Ռեսալաթ» օրաթերթ
Սաուդյան Արաբիայի քաղաքական ու տնտեսական սնանկացումը
Եմենում Ռիադի պատերազմական ձախողման և նավթի գների անկման պատճառով , Ալե-Սաուդական ռեժիմը հայտնվել է սնանկացման եզրին :
«Ռեսալաթ» օրաթերթը գրել է .-«Իրանին հարվածելու նպատակով , Արաբիան ջանում է իջեցնել նավթի գները , սակայն այդ քայլի հետևանքով , Պարսիցծոցյան երկրները միլիարդավոր դոլարների վնաս են կրել :
Ալե-Սաուդական ռեժիմը Իրանի դեմ քաղաքական , ռազմական , անվտանգության ու տնտեսական տարբերակներ չունի : Օրաթերթի գրությամբ , Արաբիայի կողմից միջուկային զենքով սպառնալը հավակնություն է , քանզի Սաուդյան Արաբիան ընդհանրապես նման զենքերի հասանելիության հնարավորություն չունի :
Վերջին տարիներին , Արաբիան առավել քան երբևէ թուլացել է , սակայն փորձել է հանդես գալ արաբական աշխարհում որոշումներ կայացնող երկրի դերում :
galatv.am
Ինչպես Դոնալդ Թրամփը փոխեց աշխարհը
Այն լուրը, որ Դոնալդ Թրամփը, ըստ էության, դարձել է նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, The Financial Times-ի մեկնաբան Գիդեոն Ռախմանին ստիպել է մտովի վերադառնալ 2002 թվականի Եվրոպա, երբ ուլտրաաջ թեկնածու Ժան-Մարի Լը Պենը դուրս եկավ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների վերջնական փուլ:
«Այդ ժամանակ Լը Պենը պարտվեց, բայց գաղափարներն ու դիրքորոշումները, որոնք նա պաշտպանում էր, այդ ժամանակվանից միայն ամրապնդվում են Եվրոպայում: Կենտրոնամետները ստիպված են փոխ առնել որոշ թեմաներ ուլտրաաջերից: Ես վախենում եմ, որ Թրամփի դեպքում կարող է պատահել նույնը»,- գրում է հոդվածի հեղինակը:
Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, Թրամփը կպարտվի նախագահական ընտրություններում: Բայց Թրամփի նախընտրական քարոզարշավն արդեն փոխել է քաղաքական կյանքն ԱՄՆ-ում եւ աշխարհում, իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում էլ ավելի ուժեղ հետք կթողնի:
Ռախմանը թվարկում է մի քանի գաղափար, որոնք ներթափանցել են քաղաքական կյանքի հիմնական հոսանք:
«Գլոբալացման եւ ազատ առեւտրի մերժումը»: Այս թեման ընդհանուր է Թրամփի եւ Բերնի Սանդերսի համար: «Ազդեցությունն արդեն զգացվում է. Հիլարի Քլինթոնը հեռացել է Խաղաղօվկիանոսյան գործընկերության գաղափարից, թեեւ ավելի վաղ պաշտպանում էր առեւտրի այդ համաձայնագիրը»,- ասվում է հոդվածում:
Ազգայնականությունը: Ամերիկյան ազգայնականության գլոբալ հետեւանքները կարող են լինել բավականին լուրջ, քանի որ ԱՄՆ-ն միջազգային անվտանգության հիմքն է եւ համաշխարհային պահուստային արժույթի թողարկողն է:
«Անդադար հարձակումները վերնախավի վրա, այդ թվում Վաշինգտոնի, Wall Street-ի եւ համալսարանների»:
«Պնդումները, որ խոշոր ԶԼՄ-ներին չի կարելի վստահել, համակրանքն այլընտրանքայինների հանդեպ , դավադիր վարկածների, որոնք ծաղկում են համացանցում»,- գրում է հեղինակը: Օրինակ, Թրամփը պնդում է, որ Բարաք Օբաման ԱՄՆ-ում չի ծնվել: «Այս սերը դավադրության տեսությունների հանդեպ վնասում է ժողովրդավարությանը»,- վստահ է Ռախմանը:
«Թրամփն արդեն առատորեն ցուցադրել է գաղափարների քաղաքական հզորությունը, որոնք նա առաջ է քաշում: Նրա հաջողությունը ձեռնտու է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ազգայնականների նոր սերնդին»,- գրում է հեղինակը:
Աղբյուր` The Financial Times
Թարգմ.` Տիգրան Գասաբյան