Մամուլի տեսություն 14-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i16879-Մամուլի_տեսություն_14_05_2016
Սարգսյան-Ալիև հանդիպմանը ներկա կլինեն նաև Լավրովն ու Քերին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2016 14:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    14-05-2016

Սարգսյան-Ալիև հանդիպմանը ներկա կլինեն նաև Լավրովն ու Քերին

araratnews.am

Սարգսյան-Ալիև հանդիպմանը ներկա կլինեն նաև Լավրովն ու Քերին. Euractiv

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 16-ին Վիեննայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումը տեղի է ունենալու երկու տասնամյակի ընթացքում ամենաթեժ բախումներից հետո, գրում է Euractiv-ը` վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։

Եվրոպական պարբերականը գրել է, թե սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ներկա են լինելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետներ։

Բանակցությունների նպատակը փխրուն հրադադարի ամրապնդումն է, որը հաստատվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Հանդիպմանը Եվրամիության պատվիրակ չի մասնակցելու, նկատել է Euractiv-ը:

«Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ։ Նախօրեին Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ևս հաստատել է, որ հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ մայիսի 16-ին»,- նշել է պարբերականը` հավելելով, որ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ կմասնակցեն նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

Նշվում է, որ անգամ Հռոմի Ֆրանցիսկոս պապն է նախատեսում այցելել Հայաստան և Ադրբեջան՝ ակնհայտորեն փորձելով դիվանագիտական ջանքեր ներդնել: Եվ դա այն պարագայում, երբ ԵՄ պաշտոնյաները նման հրապարակային ծրագրեր չունեն։


«Արման» օրաթերթ

ԱՄՆ-ի քաղաքականությունը ՝ Սիրիայում խաղաղության հաստատման կապակցությամբ

Իսլամական երկրների թուլացումը կատարվում է տարածաշրջանի վարձկան երկրների և ԱՄՆ-ի կողմից այդ երկրների տնտեսական ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով :

«Արման» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Տարածաշրջանային ճգնաժամերի և թաքֆիրական խմբերի տարածման նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը զարգանում է Սաուդյան Արաբիայի ,Կատարի , Էմիրությունների և Քուվեյթի իշխանությունների կողմից մուսուլմանների միջև պատերազմ հրահրելու և տնտեսության հիմքերը վնասելու նպատակով» :

ԱՄՆ-ը շարունակում է դրդել տարածաշրջանի փոքր պետություններին ՝ նրանց միջև պառակտում սերմանելով :

Արման օրաթերթը  գրել է .-«Բաշշար Ասադին Իրանի և Ռուսաստանի ցուցաբերած հովանավորության արդյունքում , ահաբեկչությանն աջակցող պետությունները փորձել են խաղաղութուն բառը շահարկելով , պայմաններ ստեղծել ՝ խաղաղության գործընթացի շրջանակում  հասնել իրենց նպատակին , որին չկարողացան հասնել պատերազմի միջոցով» :

Արման օրաթերթը Սիրիայի տարածք ամերիկացի բանակայինների մուտքը ՝ Սիրիայի խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ի քաղաքականության վկայությունն է որակել : Սիրիայի ճգնաժամի պատճառով , արաբական երկրները հատկապես Սաուդյան Արաբիան սերտացրել է իր կապերը Իսրայելի հետ :



«Ռեսալաթ» օրաթերթ

Սաուդյան Արաբիայի քաղաքական ու տնտեսական սնանկացումը

Եմենում Ռիադի պատերազմական ձախողման և նավթի գների անկման պատճառով , Ալե-Սաուդական ռեժիմը հայտնվել է սնանկացման եզրին :

«Ռեսալաթ» օրաթերթը գրել է .-«Իրանին հարվածելու նպատակով , Արաբիան ջանում է իջեցնել նավթի գները , սակայն այդ քայլի հետևանքով , Պարսիցծոցյան երկրները միլիարդավոր դոլարների վնաս են կրել :

Ալե-Սաուդական ռեժիմը Իրանի դեմ քաղաքական , ռազմական , անվտանգության ու տնտեսական տարբերակներ չունի : Օրաթերթի գրությամբ , Արաբիայի կողմից միջուկային զենքով սպառնալը հավակնություն է , քանզի Սաուդյան Արաբիան ընդհանրապես նման զենքերի հասանելիության հնարավորություն չունի :

Վերջին տարիներին , Արաբիան առավել քան երբևէ  թուլացել է , սակայն փորձել է հանդես գալ արաբական աշխարհում որոշումներ կայացնող երկրի դերում :


galatv.am 

Ինչպես Դոնալդ Թրամփը փոխեց աշխարհը

Այն լուրը, որ Դոնալդ Թրամփը, ըստ էության, դարձել է նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, The Financial Times-ի մեկնաբան Գիդեոն Ռախմանին ստիպել է մտովի վերադառնալ 2002 թվականի Եվրոպա, երբ ուլտրաաջ թեկնածու Ժան-Մարի Լը Պենը դուրս եկավ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների վերջնական փուլ:

«Այդ ժամանակ Լը Պենը պարտվեց, բայց գաղափարներն ու դիրքորոշումները, որոնք նա պաշտպանում էր, այդ ժամանակվանից միայն ամրապնդվում են Եվրոպայում: Կենտրոնամետները ստիպված են փոխ առնել որոշ թեմաներ ուլտրաաջերից: Ես վախենում եմ, որ Թրամփի դեպքում կարող է պատահել նույնը»,- գրում է հոդվածի հեղինակը:

Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, Թրամփը կպարտվի նախագահական ընտրություններում: Բայց Թրամփի նախընտրական քարոզարշավն արդեն փոխել է քաղաքական կյանքն ԱՄՆ-ում եւ աշխարհում, իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում էլ ավելի ուժեղ հետք կթողնի:

Ռախմանը թվարկում է մի քանի գաղափար, որոնք ներթափանցել են քաղաքական կյանքի հիմնական հոսանք:

«Գլոբալացման եւ ազատ առեւտրի մերժումը»: Այս թեման ընդհանուր է Թրամփի եւ Բերնի Սանդերսի համար: «Ազդեցությունն արդեն զգացվում է. Հիլարի Քլինթոնը հեռացել է Խաղաղօվկիանոսյան գործընկերության գաղափարից, թեեւ ավելի վաղ պաշտպանում էր առեւտրի այդ համաձայնագիրը»,- ասվում է հոդվածում:

Ազգայնականությունը: Ամերիկյան ազգայնականության գլոբալ հետեւանքները կարող են լինել բավականին լուրջ, քանի որ ԱՄՆ-ն միջազգային անվտանգության հիմքն է եւ համաշխարհային պահուստային արժույթի թողարկողն է:

«Անդադար հարձակումները վերնախավի վրա, այդ թվում Վաշինգտոնի, Wall Street-ի եւ համալսարանների»:

«Պնդումները, որ խոշոր ԶԼՄ-ներին չի կարելի վստահել, համակրանքն այլընտրանքայինների հանդեպ , դավադիր վարկածների, որոնք ծաղկում են համացանցում»,- գրում է հեղինակը: Օրինակ, Թրամփը պնդում է, որ Բարաք Օբաման ԱՄՆ-ում չի ծնվել: «Այս սերը դավադրության տեսությունների հանդեպ վնասում է ժողովրդավարությանը»,- վստահ է Ռախմանը:

«Թրամփն արդեն առատորեն ցուցադրել է գաղափարների քաղաքական հզորությունը, որոնք նա առաջ է քաշում: Նրա հաջողությունը ձեռնտու է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ազգայնականների նոր սերնդին»,- գրում է հեղինակը:

Աղբյուր` The Financial Times

Թարգմ.` Տիգրան Գասաբյան