Չինաստանը բողոքում է Բուչայի սպանության հետ կապված նախապաշարմունքների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i168808-Չինաստանը_բողոքում_է_Բուչայի_սպանության_հետ_կապված_նախապաշարմունքների_դեմ
Չինաստանը քննադատել է ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ մեկնաբանությունները՝ անկախ հետաքննությունից առաջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2022 08:34 Asia/Tehran
  • Չինաստանը բողոքում է Բուչայի սպանության հետ կապված նախապաշարմունքների դեմ

Չինաստանը քննադատել է ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ մեկնաբանությունները՝ անկախ հետաքննությունից առաջ:

Ապրիլի 3-ին, երբ Ուկրաինան հայտարարեց Կիևի ազատագրման մասին, Բուչա քաղաքի շրջակայքի փողոցներում հրապարակվեցին քաղաքացիական մարմինների պատկերներ։

Արեւմուտքցիները սպանության և պատերազմական հանցագործության համար անմիջապես մեղադրեցին ռուս զինվորականներին։ Մոսկվան նույնպես դա համարում է բեմականացում։

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Չժաո Լիջյանն ասել է, որ Բուչայում խաղաղ բնակիչների մահվան պատկերները «շատ ցնցող» են, բայց նախքան մյուս կողմին մեղադրելը, բոլոր փաստերը պետք է բացահայտվեն:

Չժաո Լիջյանն ասել է.«Իրականությունը և այս միջադեպի պատճառները պետք է հետաքննվեն, և նախքան հետաքննության արդյունքները հրապարակելը կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան միմյանց մեղադրելուց»:

Արևմուտքը, որն իրականում ինքն է պատերազմ հրահրել Ուկրաինայում, անտեսում է նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնության կոչերը և լրատվական դաշտում աղմկելու և ուկրաինացի խաղաղ բնակիչների իրավիճակի վրա կենտրոնանալու ֆոնին ակտիվացրել է իր հակառուսական արշավը: