Պայթյուններ և հրդեհ՝ Ստամբուլի ռազմական զարգացման կենտրոնում
https://parstoday.ir/hy/news/world-i168912-Պայթյուններ_և_հրդեհ_Ստամբուլի_ռազմական_զարգացման_կենտրոնում
Ստամբուլի ռազմական հետազոտությունների, զարգացման և ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 12:12 Asia/Tehran

Ստամբուլի ռազմական հետազոտությունների, զարգացման և ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ է բռնկվել:

Անատոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան, Ստամբուլի ռազմական հետազոտությունների, զարգացման և ուսուցման կենտրոնում  առնվազն երեք պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

Հրշեջները պայքարում են կրակի դեմ:

Պայթյունների պատճառը դեռևս պարզ չէ: