Կիևում կայացել է Զելենսկու և Ջոնսոնի հանդիպումը
(last modified Sun, 10 Apr 2022 04:12:43 GMT )
Ապրիլ 10, 2022 08:42 Asia/Tehran
  • Կիևում կայացել է Զելենսկու և Ջոնսոնի հանդիպումը

Շաբաթ օրը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա և Կիևում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ:

Բրիտանիան ռուս -ուկրաինական պատերազմի  ակտիվ դերակատարներից է և ԱՄՆ-ի ու եվրոպական մյուս երկրների հետ միասին, բացի հակառուսական պատժամիջոցների  սահմանումից, մեծ քանակությամբ զենք է ուղարկել Ուկրաինա:

Բրիտանիայի վարչապետի աշխատակազմն ուրբաթ օրը հայտարարել է, որ Լոնդոնը  120 զրահամեքենա և հականավային ՀՕՊ համակարգեր կուղարկի Ուկրաիանա:

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում՝ այդ երկիրն «ապառազմականացնելու» նպատակով: Մոսկվան հայտարարեց, որ հարձակման նպատակը ոչ թե պատերազմն է, այլ այն կանխելը:

Ռոսւաստանն Արևմուտքին բազմիցս զգուշացրել է Կիևին զինելու և ՈՒկրիանայի արևելքում բնակվող ռուսների վրա իրականացվող հարձակումներն անտեսելու կապակցությամբ:   

Մոսկվան նաև զգուշացրել է, որ թույլ չի տա Ուկրիանայի տարածքիքց սպառնալ իր դեմ: