Ալիև. Հայաստանն ընդունել է մեր առաջարկները
https://parstoday.ir/hy/news/world-i169074-Ալիև._Հայաստանն_ընդունել_է_մեր_առաջարկները
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երեւանն ընդունել է հարաբերությունները կարգավորելու Բաքվի առաջարկները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2022 07:57 Asia/Tehran
  • Ալիև. Հայաստանն ընդունել է մեր առաջարկները

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երեւանն ընդունել է հարաբերությունները կարգավորելու Բաքվի առաջարկները։

Թուրքական TRT կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, Իլհամ Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած ծրագիր»։

Հայտարարության համաձայն՝ երկու երկրները պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմաններն ու քաղաքական անկախությունը։

Երկու երկրները պետք է նաև պարտավորվեն ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել և զերծ մնալ միմյանց անվտանգությանը սպառնացող, իրենց անկախությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող, միմյանց դեմ ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողություններից։ 

Բացի այդ, ըստ այս առաջարկի Հայաստանը պարտավորվում է սահմանել Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանը և հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ։

Ալիևի խոսքով, Երևանը նաև երաշխավորում է համագործակցել Բաքվի հետ կապի գծերի հաստատման և ընդհանուր շահերի ապահովման հարցում, բացի կապի և տրանսպորտային գծերի բացումից։

Հայաստանի պաշտոնյաները մինչ այժմ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 5 կետից բաղկացած առաջարկին։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ պայմանները։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio