Իտալացիները բողոքի ցույց են անցկացրել ՆԱՏՕ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i169148-Իտալացիները_բողոքի_ցույց_են_անցկացրել_ՆԱՏՕ_ի_դեմ
Իտալիայի ժողովուրդը բողոքել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիզմի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2022 08:20 Asia/Tehran

Իտալիայի ժողովուրդը բողոքել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիզմի դեմ։

Շաբաթ երեկոյան հարյուրավոր իտալացիներ հավաքվել են Հռոմի կենտրոնում՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինայի պատերազմը, նշելով, որ հակամարտության պատճառը ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններն են:

Իտալացի ցուցարարները հայտարարել են, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները զենք ուղարկելով Ուկրաինա, թեժացնում են պատերազմի կրակը:

Ցուցարարները քննադատել են նաև Իտալիայի կառավարության դիրքորոշումն ԱՄՆ-ին հետևելու և Ուկրաինա ռազմական տեխնիկա ուղարկելու վերաբերյալ՝ այն անվանելով հակասահմանադրական և հակառակ իրենց երկրի ազգային շահերին։

Հանրահավաքում ելույթ ունեցողները կառավարությանը մեղադրել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմատենչ նպատակներին համապատասխանեցնելու մեջ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio