Սաուդյան հեռուստատեսությամբ Բայդենին ծաղրել են
Ապրիլ 12, 2022 12:36 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի «MBC» հեռուստաընկերությունը մի երգիծական հաղորդման ընթացքում ծաղրի առարկա է դարձվել ԱՄՆ նախագահի ֆիզիկական ու մտային առողջությունը:
Սաուդյան Արաբիայի կառավարությանը պատկանող «MBC» հեռուստաընկերությունը մի երգիծական հաղորդման ընթացքում, առաջին անգամ ծաղրի առարկա է դարձրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին: Այս հաղորդման ընթացքում ընդգծվել են 79-ամյա Բայդենի խոսքային սայթաքումները և ուշադրության շեղումները: