Արաբական Միացյալ Էմիրություններում բենզինը խմելաջրից ավելի Էժան Է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i1693-Արաբական_Միացյալ_Էմիրություններում_բենզինը_խմելաջրից_ավելի_Էժան_Է_դարձել
Արաբական Միացյալ Էմիրություններում ահա արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ նավթի գների անկմանը զուգահեռ շարունակվում Է բենզինի արժեքի նվազումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2016 14:17 Asia/Tehran
  • Արաբական Միացյալ Էմիրություններում բենզինը խմելաջրից ավելի Էժան Է դարձել

Արաբական Միացյալ Էմիրություններում ահա արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ նավթի գների անկմանը զուգահեռ շարունակվում Է բենզինի արժեքի նվազումը:

Հունվարի վերջին գների հերթական փոփոխությունից հետո Էմիրությունների լցակայաններում վառելիքը խմելաջրից ավելի Էժան Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել են ԱՄԷ-ի Էներգետիկայի նախարարությունում, Special կատեգորիայի մեկ լիտր բենզինը այսուհետեւ կարժենա մոտավորապես 40 ցենտ՝ կես տարի առաջվա 50 ցենտի դիմաց:

Մինչդեռ 1 լիտր գազավորված ըմպելիքը բենզինից կրկնակի թանկ Է նստում, իսկ նույն ծավալի հանքային խմելաջուրն արդեն հինգ-ութ անգամ ավելի թանկ արժե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: