Ավստրիան, Գերմանիան և Հունգարիան դեմ են ռուսական գազի էմբարգոյին
Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ ռուսական գազից անկախանալն այս պահին հնարավոր չէ, և որ Եվրամիության որոշ երկրներ դեմ են ռուսական գազի էմբարգոյին։
CNN-ին տված հարցազրույցում Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ասել է .<<Ավստրիայից բացի, ռուսական գազի էմբարգոյին դեմ են նաև Գերմանիան և Հունգարիան>>։
Ավստրիայի կանցլերը հավելել է, որ Ավստրիան համահունչ է Եվրամիությանը` Մոսկվայի դեմ այլ պատժամիջոցների հարցում, սակայն պատժամիջոցներ սահմանելու հարցում, սակայն պատժամիջոցները պետք է ավելի ուժեղ հարվածեն Ռուսաստանին, քան Եվրամիությունը։
Գերմանացի մի պաշտոնյա հայտարարել է, որ եթե Մոսկվան դադարեցնի գազի մատակարարումը, այդ երկիրը գազ կունենա միայն մինչև ամառվա վերջ։ Մյուս կողմից՝ Բրիտանիայում գնաճի ռեկորդը գերազանցել է վերջին 30 տարում, իսկ Գերմանիայում վերջին 40 տարվա ռեկորդը։
Եվրամիությունը հայտարարել է, որ մտադիր է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից, սակայն մոտ ապագայում դա հնարավոր չի լինի։
Եվրոպական երկրների հակառուսական քաղաքականությունը վտանգել է Եվրոպայի ներքին անվտանգությունը։