Ամերիկացի սևամորթ զոհի հայր. Որդուս կենդանու պես սպանեցին
https://parstoday.ir/hy/news/world-i169556-Ամերիկացի_սևամորթ_զոհի_հայր._Որդուս_կենդանու_պես_սպանեցին
«Իմ որդուն սպանել են կենդանու պես»,- ասել է սեւամորթ տղամարդու հայրը, ում որդուն գնդակահարել է ԱՄՆ ոստիկանությունը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 15, 2022 15:00 Asia/Tehran

«Իմ որդուն սպանել են կենդանու պես»,- ասել է սեւամորթ տղամարդու հայրը, ում որդուն գնդակահարել է ԱՄՆ ոստիկանությունը։

Պատրիկ Լիվիային սպանել են ոստիկանները, երբ նրան կանգնեցրել է ԱՄՆ ճանապարհային ոստիկանությունը: 26-ամյա երիտասարդի ընտանիքը 2014 թվականին փախել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից՝ ԱՄՆ-ում ավելի ապահով կյանք ունենալու նպատակով։

Պատրիկ Լիվիան սպանվել է ապրիլի 4-ին Միչիգան ​​նահանգի Գրանդ Ռապիդսում: Քիչ առաջ հրապարակվել է ոստիկանության հետ նրա բախման տեսանյութը։

Երիտասարդ սևամորթ տղամարդու հայրը՝ Փիթեր Լիվիան, CBS News-ին ասել է. «Ես եկել եմ այստեղ ընտանիքս փրկելու, բայց որդուս կենդանու պես սպանել են։ Այն մարդը, ով պետք է պաշտպաներ Պատրիկի կյանքը, նա է, ով սպանեց Պատրիկին և վերջ դրեց նրա կյանքին»։

Գրանդ Ռապիդսի ոստիկանությունն ասում է, որ իրենք չեն բացահայտի ոստիկանին (մարդասպանին), քանի դեռ նա չի ճանաչվել որպես կասկածյալ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio