Ամերիկացի սևամորթ զոհի հայր. Որդուս կենդանու պես սպանեցին
«Իմ որդուն սպանել են կենդանու պես»,- ասել է սեւամորթ տղամարդու հայրը, ում որդուն գնդակահարել է ԱՄՆ ոստիկանությունը։
Պատրիկ Լիվիային սպանել են ոստիկանները, երբ նրան կանգնեցրել է ԱՄՆ ճանապարհային ոստիկանությունը: 26-ամյա երիտասարդի ընտանիքը 2014 թվականին փախել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից՝ ԱՄՆ-ում ավելի ապահով կյանք ունենալու նպատակով։
Պատրիկ Լիվիան սպանվել է ապրիլի 4-ին Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդսում: Քիչ առաջ հրապարակվել է ոստիկանության հետ նրա բախման տեսանյութը։
Երիտասարդ սևամորթ տղամարդու հայրը՝ Փիթեր Լիվիան, CBS News-ին ասել է. «Ես եկել եմ այստեղ ընտանիքս փրկելու, բայց որդուս կենդանու պես սպանել են։ Այն մարդը, ով պետք է պաշտպաներ Պատրիկի կյանքը, նա է, ով սպանեց Պատրիկին և վերջ դրեց նրա կյանքին»։
Գրանդ Ռապիդսի ոստիկանությունն ասում է, որ իրենք չեն բացահայտի ոստիկանին (մարդասպանին), քանի դեռ նա չի ճանաչվել որպես կասկածյալ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio