Հակառասիստական ցույցեր ԱՄՆ Միչիգան նահանգում
Ապրիլ 17, 2022 15:09 Asia/Tehran
Ցուցարարները բողոքում են Միչիգան նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքում ոստիկանների կողմից անզեն սևամորթ տղամարդու սպանության դեմ։
Պատրիկ Լիվիային սպանել են ոստիկանները, երբ նրան կանգնեցրել է ԱՄՆ ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կանոնները խախտելու պատճառով: 26-ամյա երիտասարդի ընտանիքը 2014 թվականին փախել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից՝ ԱՄՆ-ում ավելի ապահով կյանք ունենալու նպատակով։
Բողոքի ակցիայի մասնակիցները խաղաղ ցույցի ժամանակ կարգախոսներ են վանկարկել:
Բողոքի ցույցերը տեղի են ունեցել այն դեպքում, երբ Պատրիկ Լիվիայի ընտանիքը իշխանություններից պահանջել է աշխատանքից հեռացնել Պատրիկին սպանած ոստիկանին և քրեական մեղադրանք ներկայացնել նրա դեմ: