Տաջիկստանը և Թուրքիան ստորագրել են ռազմական համաձայնագիր
Ապրիլ 22, 2022 13:35 Asia/Tehran
Տաջիկստանը և Թուրքիայն ստորագրել են ռազմական համաձայնագիր:
Համաձայնագիրը ստորագրվել է Դուշանբեում՝ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիր Ալի Միրզայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հալուսի Աքարի հանդիպման ժամանակ։
Երկու երկրների նախարարներն ընդգծել են ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Թուրքիան և Տաջիկստանը հայտարարել են ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Անկարան զգալի ռազմական օգնություն է ցուցաբերել Ղրղզստանին:
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային բախումները վերջին տարիներին սրվել են։
Պիտակ