Տաջիկստանի պաշտպանության նախարարն այցելել է Անկարա
https://parstoday.ir/hy/news/world-i170142-Տաջիկստանի_պաշտպանության_նախարարն_այցելել_է_Անկարա
Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2022 14:25 Asia/Tehran
  • Տաջիկստանի պաշտպանության նախարարն այցելել է Անկարա

Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Անկարայում ստորագրել են պաշտպանական համագործակցության շրջանակային համաձայնագիր։

Նախարարների գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններն ընթացել են նեղ կազմով և պատվիրակությունների մասնակցությամբ։

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության հարցեր, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։