Լոնդոնում կայացել է Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթ
https://parstoday.ir/hy/news/world-i170304-Լոնդոնում_կայացել_է_Ղոդսի_համաշխարհային_օրվան_նվիրված_քայլերթ
Կիրակի օրը, մեծ թվով ծոմապահ մուսուլմանների, հասարակական ակտիվիստների, իրավապաշտպան ու հակապատերազմ խմբերի անդամների, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմին դեմ հրեաների ու քրիստոնյաների մասնակցությամբ, Լոնդոնում կայացել է Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված երթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2022 02:47 Asia/Tehran

Կիրակի օրը, մեծ թվով ծոմապահ մուսուլմանների, հասարակական ակտիվիստների, իրավապաշտպան ու հակապատերազմ խմբերի անդամների, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմին դեմ հրեաների ու քրիստոնյաների մասնակցությամբ, Լոնդոնում կայացել է Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված երթ:

Ավանդաբար Լոնդոնում Ղոդսի օրվա քայլերթն անցկացվում է ռամազան ամսվա վերջին կիրակի օրը, քանի որ ուրբաթ այդ երկրում աշխատանքային օր է:

Կորոնավիորսւային համավարակով պայմանավորված երկամյա դադարից հետո կայացած երթի մասնակիցները վանկարկել են «Մահ Իսրայելին», «Ղոդսի օրը Պաղեստինի ժողովրդին աջակցության օրն է» և «Վերջ Պաղեստինի օկուպացիային» կարգախոսներ և իրենց աջակցությունը հայտնել պաղեստինցիներին: 

Երթի մասնակիցները հրկիզել են Սիոնիստական կեղծ ռեժիմի դրոշը: Այս խորհրդանշական քայլն իրականացրել են մի խումբ հրեա ռաբբիներ, որոնք դեմ են ռեժիմի գոյությանը:

Լոնդոնում կայացած երթի հրեա մասնակիցները տրորել են Սիոնիստական  կեղծ ռեժիմի դրոշը:

Բրիտանիայի հակաիսրայելական գործիչները  կոչ են արել ընդլայնել ինթիֆադան, իսկ միջազգային հանրությունից պահանջել են ճնշում գործադրել ռեժիմի վրա՝ պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնությունները դադարեցնելու նպատակով: