Լոնդոնում կայացել է Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված քայլերթ
Կիրակի օրը, մեծ թվով ծոմապահ մուսուլմանների, հասարակական ակտիվիստների, իրավապաշտպան ու հակապատերազմ խմբերի անդամների, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմին դեմ հրեաների ու քրիստոնյաների մասնակցությամբ, Լոնդոնում կայացել է Ղոդսի համաշխարհային օրվան նվիրված երթ:
Ավանդաբար Լոնդոնում Ղոդսի օրվա քայլերթն անցկացվում է ռամազան ամսվա վերջին կիրակի օրը, քանի որ ուրբաթ այդ երկրում աշխատանքային օր է:
Կորոնավիորսւային համավարակով պայմանավորված երկամյա դադարից հետո կայացած երթի մասնակիցները վանկարկել են «Մահ Իսրայելին», «Ղոդսի օրը Պաղեստինի ժողովրդին աջակցության օրն է» և «Վերջ Պաղեստինի օկուպացիային» կարգախոսներ և իրենց աջակցությունը հայտնել պաղեստինցիներին:
Երթի մասնակիցները հրկիզել են Սիոնիստական կեղծ ռեժիմի դրոշը: Այս խորհրդանշական քայլն իրականացրել են մի խումբ հրեա ռաբբիներ, որոնք դեմ են ռեժիմի գոյությանը:
Լոնդոնում կայացած երթի հրեա մասնակիցները տրորել են Սիոնիստական կեղծ ռեժիմի դրոշը:
Բրիտանիայի հակաիսրայելական գործիչները կոչ են արել ընդլայնել ինթիֆադան, իսկ միջազգային հանրությունից պահանջել են ճնշում գործադրել ռեժիմի վրա՝ պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնությունները դադարեցնելու նպատակով: